«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նորագավիթում բախվել են Volkswagen Golf–ը եւ Volkswagen Vento-ն․ կա մեկ զոհ եւ մեկ վիրավոր

14/12/2020

Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 13-ին, ժամը 23:41-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի Նորագավիթ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ, բախվել են ավտոմեքենաներ։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երեւան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ եւ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Golf» եւ «Volkswagen Vento» (վարորդ՝ Արմեն Ղ․) մակնիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Volkswagen Vento» մակնիշի ավտոմեքենայի վարորդը եւ ուղեւոր Անի Ղ․-ն հոսպիտալացվել են «Էրեբունի» ԲԿ, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար, իսկ Արմեն Ղ․-ն մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները եւ փակել գազի բալոնների փականները։