«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շոլցը Պուտինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը

22/08/2022

Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ուկրաինայում հատուկ գործողության մեկնարկից առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին համոզել է, որ ՆԱՏՕ-ն չի սպառնացել Ռուսաստանին, գրում է Die Welt թերթը․ այս մասին գրում է РИА Новости-ն։

Շոլցը նշել է, որ Պուտինի հետ քննարկել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը։ Կանցլերի խոսքով՝ նա վստահեցրել է Ռուսաստանի ղեկավարին, որ դա տեղի չի ունենա առաջիկա 30 տարում։

Միաժամանակ Շոլցը չի հստակեցրել, թե կոնկրետ երբ է տեղի ունեցել այս խոսակցությունը։ Նախքան հատուկ գործողության մեկնարկը Գերմանիայի կաբինետի ղեկավարը Պուտինի հետ զրուցել է դեկտեմբերի 21-ին, իսկ փետրվարի 15-ին ժամանել է Մոսկվա՝ քննարկելու ուկրաինական ճգնաժամը։

Հիշեցնենք, որ փետրվարի 24-ին՝ վաղ առավոտյան, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ սկսում է հատուկ ռազմական գործողություն Ուկրաինայի տարածքում, որի խնդիրն է ապահովել Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների անվտանգությունը, ինչպես նաև հեռացնել Ուկրաինայի «նացիստական ռեժիմը»: