Գերմանիան Ուկրաինայի համար նոր տեխնիկա գնելու նպատակով մտադիր է ծախսել լրացուցիչ 2 մլրդ եվրո
15/04/2022
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մտադիր է լրացուցիչ 2 մլրդ եվրո ծախսել Ուկրաինայի համար նոր տեխնիկա գնելու համար, տեղեկացնում է Reuters-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կառավարության աղբյուրին:
Աղբյուրը, մասնավորապես, հայտնել է, որ Շոլցը մտադիր է լրացուցիչ 2 մլրդ եվրո ծախսել նոր ռազմական տեխնիկայի վրա, հիմնականում՝ Կիևին օգնություն ցուցաբերելու համար:
Նշվում է, որ այդ գումարից շուրջ 400 մլն եվրոն կուղղվի Խաղաղության եվրոպական հիմնադրամին (European peace facility), որը զենք է գնում Ուկրաինային համար, իսկ մյուս ծախսերի մի մասը կհատկացվի Կիևին եւ այլ երկրների երկկողմ մատակարարումներին: