«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ադրբեջանի թիվ մեկ խնդիրն է վերացնել Եռակողմ հայտարարությունը. Փաշինյան 

04/08/2022

Որպես էսկալացիայի պատրվակ Ադրբեջանը շարունակ օգտագործում է Լաչինի միջանցքի նր երթուղու հարցը։ 

Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստում, անդրադառնալով Արցախում սրված իրավիճակին, ասաց ՀՀ վարչաետ Նիկոլ Փաշինյանը։ 

«Իբր, ինքն ավարտել է Լաչինի միջանցքի նոր երթուղու կառուցման աշխատանքները, և, հետևաբար, Լաչինի միջանցքի որոշ հատվածներ պետք է հանձնվեն իր հսկողությանը։ Ադրբեջանի նման ձևակերպումն ու հայտարարությունները 2020թ–ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կոպիտ խախտում են»,– ասաց Փաշինյանը վկայակոչելով հիշյալ հայտրարության 6-րդ կետը, որտեղ ասվում է, որ Լաչինի միջանցքով երթևեկության նոր երթուղում կառուցման պլանը պետք է որոշվի մինիչև 2023թ–ի  նոյեմբերի 9-ը այդ երթուղում պաշտպանության համար ՌԴ խաղաղապահ կոնտինգենտի հետագա վերատեղաբաշխմամբ։