«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վրաստանի և ՆԱՏՕ-ի նավերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Սև ծովում

19/03/2021

ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ծովային ստորաբաժանման (SNMG2) նավերը վարժանքներ են անցկացրել Սև ծովում Վրաստանի առափնյա պահպանության նավերի հետ: Այս մասին ուրբաթ օրը հայտնել են Վրաստանի  ՆԳՆ մամուլի ծառայությունից, գրում է ՏԱՍՍ-ը:
«Համատեղ ծովային վարժանքներին մասնակցել են ՆԳՆ սահմանային ոստիկանության «Այլանդ» դասի առափնյա պահպանության « Դիոսկուրիա» և «Օչամչիրա» նավերը,  ինչպես նաև ՆԱՏՕ-ի երկրորդ մշտական ռազմածովային ստորաբաժանումների նավեր՝ Regina Maria (Ռումինիա), Kemalreis (Թուրքիա) և Smeli (Բուլղարիա): Դասընթացի նպատակն է բարձրացնել Վրաստանի ծովային ստորաբաժանումների և դաշինքի անդամների համատեղելիության մակարդակը», – ասված է հաղորդագրության մեջ:
Համատեղ վարժանքները կազմակերպվել են՝ հաշվի առնելով կորոնավիրուսի համաճարակի պատճառով առաջացած բոլոր միջոցառումները: Նշվում է նաև, որ համաճարակի ֆոնին ՆԱՏՕ-ի այցը տարածաշրջան խոսում է դաշինքի ուժեղ աջակցության մասին:
ՆԱՏՕ-ի նավերը Վրաստանի տարածքային ջրեր են մտել մարտի 15-ին: Դրանից առաջ ՆԱՏՕ-ի նավը փետրվարին մուտք էր գործել Վրաստանի ջրեր. զորավարժություններին Բաթում է բերվել ԱՄՆ կործանիչ Donald Cook-ը: