«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռոմանոս Պետրոսյանը Պետական վերահսկողական ծառայության ղեկավար է նշանակվել

09/12/2021

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Ռոմանոս Պետրոսյանը նշանակվել է ՀՀ պետական վերահսկողական ծառայության ղեկավար: Այս մասին NEWS.am-ը տեղեկանում է e-gov.am կայքում առկա որոշումից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով՝

Ռոմանոս Պետրոսյանին նշանակել պետական վերահսկողական ծառայության ղեկավար»,- նշված է որոշման մեջ:

Ավելի վաղ վարչապետի որոշմամբ Տիգրան Ուլիխանյանն ազատվել էր Պետական վերահսկողական ծառայության ղեկավարի պաշտոնից: