«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ավշար գյուղում՝ տան ննջասենյակում, կրծքավանդակի հատվածում կրակոցի հետքով հայտնաբերվել է տղամարդու դի

04/01/2022

Արարատի մարզում երեկ՝ հունվարի 3-ին, ժամը 18։20-ի սահմաններում «Արարատ» բժշկական կենտրոնից ոստիկանության Արարատի բաժին ահազանգ է ստացվել, որ բժիշկների շտապօգնության խումբը կանչով մեկնել է Արմաշ գյուղ, որտեղ ննջասենյակում հայտնաբերել են տղամարդու դի։ Այս մասին տեղեկացնում է shamshyan.com-ը։

Պարզվել է, որ  մահացածը նույն գյուղի բնակիչ՝ 50-ամյա Արմեն Դ-ն էր, իսկ ննջասենյակում՝ մարմնի մոտ, հայտնաբերել են «Իժ-28» տիպի հրացան։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ մահացածի կրծքավանդակի վրա կա կրակոցի հետք։

Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում, նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։