«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ֆրանսիայի պաշտպանության նախարար. Եվրոպայում ոչ ոք չի ցանկանում կռվել Ռուսաստանի դեմ

25/02/2022

Եվրոպայում եւ ԱՄՆ-ում ոչ ոք Ռուսաստանի հետ պատերազմ սկսելու ցանկություն չունի, հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորենս Պարլին։

«Ոչ մի եվրոպական երկրում եւ ԱՄՆ-ում ցանկություն չկա պատերազմել Ռուսաստանի հետ։ Այն, ինչ մենք ցանկանում ենք, այս սարսափելի ներխուժմանը որքան հնարավոր է շուտ վերջ տալն է»,- news.am-ի փոխանցմամբ՝ ասել է Պարլին RTL ռադիոկայանի եթերում:

Նրա խոսքով՝ այժմ գլխավոր նպատակը շուտափույթ հրադադարն է Ուկրաինայի արեւելքում: