«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսրայելը Գազայում գործողություն կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթել. Նեթանյահու

06/11/2023

Իսրայելը Գազայի հատվածում գործողություն կիրականացնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հաղթել: Այս մասին հայտարարել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, տեղեկացնում են ԶԼՄ-ները:

Նշվում է, որ նա, մասնավորապես, ասել է. ՛՛Ուզում եմ նաև իմանաք այն, ինչը մենք չենք անելու. դա է՝ առանց պատանդների վերադարձի՝ զինադադար չի լինի, թող սա ամբողջությամբ հանվի բառապաշարից։  Մենք սա ասում ենք մեր թշնամիներին և մեր ընկերներին:

Մենք շարունակելու ենք գործողություններն այնքան ժամանակ, քանի դեռ չենք հաղթել նրանց, մենք այլընտրանք չունենք։

Կարծում եմ՝ այսօր սա բոլորն են հասկանում՛՛: