«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Համաժողով Լիբանանում. մասնակիցներն անդրադարձել են Հայաստանի և Լիբանանի ընթացիկ առաջնահերթություններին

10/04/2022

Ս.թ ապրիլի 9- ին ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ և Լիբանանի Մշակույթի նախարարության բարձր հովանու ներքո տեղի է ունեցել «Արևելքի փոքրամասնությունները» խորագրող համաժողով, որը կազմակերպվել էր Լիբանանի «One Voice Faoundation» հիմնադրամի հետ համագործակցությամբ։
Միջոցառմանը մասնակցում էին Լիբանանի մշակույթի նախարար Մոհամեդ Ուիսամ Մորթադան, «Արևեքի փոքրամասնություններ» գրքի հեղինակ, վերլուծաբան և հետազոտող Տիգրան Եգավյանը, Փարիզի Արևելքի ինստիտուտի ղեկավար պրոֆ. Անտուան Ֆելյֆելը, Լիբանանի համալսարանական և քաղաքագիտական շրջանակների մի շարք ներկայացուցիչներ։

Համաժողովի մասնակիցներն անդրադարձան Հայաստանի և Լիբանանի ընթացիկ առաջնահերթություններին, Մերձավոր Արևելքում փոքրամասնությունների և մասնավորապես հայկական համայքների ներդրմանը, հարուստ կրոնա-մշակութային ժառանգությանը և ժամանակակից զարգացումների համատեքստում առաջ եկած մարտարհրավերներին և դրանց հասցեագրմանն ուղղված անհրաժեշտ միջազգային ջանքերին։