«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հայոց պատմության 7-րդ դասարանի դասագրքում հերոսներին հակահերոս են դարձրել, հակահերոսներին՝ հերոս. Միքայել Սրբազան

26/12/2023

Երբ հրապարակվեց Հայ ժողովրդի պատմության 7-րդ դասարանի դասագիրքը, որտեղ պետք է ընդգրկված լիներ Հայ եկեղեցու պատմության դասագրքի համապատասխան նյութը, առաջին հայացքից պարզ դարձավ, որ այդտեղ ներկայացված չէ նյութի ողջ ծավալը, եղածն էլ ներկայացված է խեղաթյուրված, հետեւաբար Մայր Աթոռի համար անընդունելի է այդ դասագրքի կիրառությունը։ Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 26-ին, հրավիրված ասուլիսին ասաց Մայր Աթոռի Կրթական հանձնախմբի ատենապետ, Շիրակի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը։

«Մեր կրթական հանձնաժողովը չի ստեղծվել առանձին գործունեություն ծավալելու համար, այլ համատեղ պետական հանձնաժողովի հետ 2019 թվականի պայմանավորվածությամբ պայմանավորված։ Պետք է ստեղծվեր նաեւ պետական հանձնաժողով, որի հետ համատեղ մենք պետք է քննարկեինք բոլոր այն կրթական խնդիրները, որոնք խնդրահարույց էին Մայր Աթոռի եւ կրթության ծրագրերի մեջ։ Հանդիպել ենք Ժաննա Անդրեասյանի հետ, որը այն ժամանակ փոխնախարար էր, հանդիպել ենք Դումանյանի հետ, եւ միշտ օրակարգում եղել է այն, որ ներկայացնեն պետական հանձնաժողովը, որպեսզի մենք կարողանանք խնդիրները ներկայացնել եւ լուծման ուղիներ գտնե. այդ հանձնաժողովը չեղավ եւ մենք, փաստորեն, պարապուրդի մատնվելու փոխարեն որոշեցինք ինքնուրույն աշխատելու տարբերակ, ինքնուրույն մշակեցինք որոշ հարցեր, մեր տեսակետները հայտնեցինք հրապարակավ, նամակով, մամլո ասուլիսի տեսքով։ Դումանյանը ասաց՝ կամ կհամաձայնվեք հայ եկեղեցու պատմությունը սահմանափակել մեկ տարվա մեջ, կամ դա էլ չեք ունենա, մենք դա մերժեցինք, դրանից հետո այլեւս հանդիպում չունեցանք։ Երբ հրապարակվեց Հայ ժողովրդի պատմության 7-րդ դասարանի դասագիրքը, որտեղ պետք է ընդգրկված լիներ Հայ եկեղեցու պատմության դասագրքի համապատասխան նյութը, առաջին հայացքից պարզ դարձավ, որ այդտեղ ներկայացված չէ նյութի ողջ ծավալը, եղածն էլ ներկայացված է խեղաթյուրված, հետեւաբար մեզ համար անընդունելի է այդ դասագրքի կիրառությունը»,- նշեց Սրբազանը։

Միքայել Սրբազանը անդրադառնալով դասագրքի տիտղոսաթերթին՝ նշեց. «Մեզ համար զարմանք էր այն, որ գրքի տիտղոսաթերթում նշվում է, թե իբր դասագիրքը պատրաստվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ գործակցությամբ, մինչդեռ ոչ հարաբերություն չի հաստատվել Մայր Աթոռի հետ, ապակողմնորոշող այդ հայտարարությունը դրված է հավելյալ պատկերացում ստեղծելու համար, որ իբրեւ թե Մայր Աթոռը նույնպես մասնակից է այդ դասագրքի կազմելուն։ Այդ դասագիրքը անընդունելի է ոչ միայն նրա համար, որ այնտեղ եկեղեցագիտական նյութերը սխալ են, այլ որ ընդհանրապես շեղվել է մինչեւ այսօր գոյություն ունեցող չափանիշներից էականորեն, արմատապես տարբերվում է, այսինքն՝ լրիվ փոխված է մոտեցումը, հերոսները դարձել են հակահերոսներ, հակահերոսները՝ հերոսներ»։

https://infoport.am/