«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Արևմուտքը կարող է ապրել սառեցված ուկրաինական հակամարտությամբ. Reuters

15/11/2023

Բրիտանացի լրագրող Հյուգո Դիքսոնը Reuters լրատվականում հրապարակված իր հոդվածում անդրադարձել է Ռուս-ուկրաինական հակամարտության հնարավոր զարգացումներին։ Առանձնացնում ենք հոդվածի հիմնական կետերը՝

Ուկրաինան գնում է դեպի Ռուսաստանի հետ հակամարտության սառեցման։ Ստեղծված իրավիճակում սա իհարկե Ուկրաինայի ու իր դաշնակիցների համար լավագույն տարբերակը չի։

Ուկրաինան կնախընտրեր, որ Ռուսաստանը լքեր իր ամբողջ տարածքը, այնուհետև խաղաղություն կնքեր, բայց Պուտինը դժվար թե նահանջի, եթե իրեն չստիպեն։

Կիևի դաշնակիցները հոգնածության նախանշաններ են ցույց տալիս։ Իրենց նաև շեղում է Իսրայելի ու Համասի միջև պատերազմը։

Հնարավոր է հաջորդ տարվա սկզբին Ուկրաինային հաջողվի վերանվաճել նոր տարածքներ, եթե նա բավարար քանակությամբ ժամանակակից սպառազինություն ստանա, բայց ինչ-որ պահի նույնիսկ Զելենսկին կարող է գալ այն եզրակացության, որ պետք է պահպանել և ամրապնդել ձեռք բերված հաջողությունները։

Հակամարտության «սառեցման» դեպքում Ռուսաստանի դեմ պատժամիջոցները քիչ թե շատ կպահպանվեն։

Տնտեսական պատերազմը դժվար թե ստիպի Պուտինին նստել բանակցությունների սեղանի շուրջ։ Բայց երբ Ռուսաստանի նախագահը լքի Կրեմլը, տնտեսական ծանր վիճակը մի գուցե համոզի Պուտինի իրավահաջորդին դիտարկել խաղաղության պայմանագիրը՝ միջազգային իրավունքի նորմերը պահպանելով։

Պատժամիջոցների քաղաքականությունը ծանր է նստելու Արևմուտքի վրա, քանի որ եվրոպական երկրները այլևս էժան ռուսական գազ չեն գնի։ Նույնը վերաբերվում է նաև նավթին, բայց դա դառնալու է նոր ստատուս-քվոի շարունակությունը։

Ուկրաինայի ենթակառուցվածքների վերականգնումը սառեցված հակամարտության դեպքում ավելի դժվար է լինելու քան խաղաղության կնքման դեպքում։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ այստեղ՝
https://www.reuters.com/breakingviews/west-could-live-with-frozen-ukraine-conflict-2023-11-13/

Թարգմանությունը՝ generalnews.am