«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կոլումբիայում անկարգությունների ժամանակ ավելի քան 200 ոստիկան է վիրավորվել

01/05/2021

Կոլումբիայում անկարգությունների ընթացքում վիրավորվել է ավելի քան 200 ոստիկան, բերման է ենթարկվել 185 մարդ: Այս մասին հայտնում է RT-ն: 

«Ոստիկանության 209 աշխատակից վիրավորվել է վանդալների հարձակումների արդյունքում, նրանցից 71-ը Բոգոտայում, 68-ը՝ Կալիում», - նշվում է ոստիկանության մամուլի հաղորդագրությունում:

Նշվում է, որ ձերբակալվածների թվում կա 8 օտարերկրյա քաղաքացի և 16 անչափահաս:

Անկարգությունների պատճառը քաղաքացիների վրդովմունքն էր նախագահ Իվան Դյուկի առաջարկած հարկային նոր բարեփոխումների վերաբերյալ:

Նշվում է, որ ԱԱՀ-ի կիրառումը, հարկային բազան ընդլայնելուց և լրացուցիչ վճարներ մտցնելուց բացի, առաջարկվում է 2022-ին ամսական 2,4 միլիոն պեսոից բարձր եկամուտ ունեցող բնակչության միջոցների վրա 10 տոկոս հարկ գանձել և այդ շեմն իջեցնել 2023-ին: