«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՀ նախագահը՝ մահապատիժ մտցնելու մասին

30/06/2023

Հունիսի 29-ին Արցախի Ազգային ժողովի նիստին նախագահ Արայիկ Հարությունյանը ներկայացրեց 2022-ի իր գործունեության միջոցառումների արդյունքները և 2023-ի գործունեության միջոցառումների ծրագիրը, հայտնում է ՍիվիլՆեթը։

Ազատ Հայրենիք – ՔՄԴ խմբակցությունից Արամ Գրիգորյանը հարցրեց մահապատիժ մտցնելու մասին՝ հաշվի առնելով լրտեսների ու պետական դավաճանների թվի աճը։

«Մահապատիժը ծանր բան է, բայց քանի որ մեր բանտերի հնարավորությունները սահմանափակ են, մի մեխանիզմ պիտի մտածենք»,- կատակեց Արայիկ Հարությունյանը, այնուհետ ասաց, որ դա ճիշտ չի համարում։

Շարունակելով դավաճանների թեման՝ ասաց, որ նրանց քայլերը ավելի շատ ոչ թե դավաճանական են, այլ մոլորված ու խաբված մարդու քայլեր են։