«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«ԱՄՆ-ն սադրում է Չինաստանին». ամերիկյան էսկադրային ականակիրը անցել է Թայվանի նեղուցով. Պեկինն արձագանքել է

11/03/2021

Չինաստանը վճռական  բողոք  է հայտնել ԱՄՆ-ին՝ կապված Թայվանի նեղուցով USS John Finn (DDG 113) հրթիռային էսկադրային ականակրի անցնելու հետ: Այս մասին այսօր ՝ մարտի 11-ին, հայտարարել է Չինաստանի ժողովրդական ազատագրական բանակի Արևելյան մարտական հրամանատարության պաշտոնական ներկայացուցիչ, ավագ գնդապետ Չժան Չունխուեյը, գրում է EADaily լրատվականը:
Նա հայտարարել է, որ մարտի 10-ին ամերիկյան հրթիռային էսկադրային ականակիր John Finn-ն անցել է Թայվանի նեղուցով:
«Ամերիկյան նավի գործողությունները կեղծ ազդանշաններ են տալիս, միտումնավոր խոչընդոտներ են ստեղծում և ապակայունացնում իրավիճակը տարածաշրջանում և խաթարում խաղաղությունն ու կայունությունը Թայվանի նեղուցում: Մենք վճռականորեն դեմ ենք արտահայտվում դրան»,-ասել է Չունխուեյը:
Նա նաև ընդգծել է, որ Չինաստանի Արևելյան հրամանատարական գոտին ամբողջ ընթացքում ուղեկցել  է ամերիկյան էսկադրային ականակրին, նախազգուշական միջոցներ է ձեռնարկել և պատրաստ է եղել պատասխանել ցանկացած սպառնալիքի կամ սադրանքի: