«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել անվտանգության հիմնախնդիրների շուրջ շարունակել բանակցությունները ՌԴ-ի հետ

14/02/2022

Ամերիկայի Միացյալ Նահանգների արտաքին գերատեսչությունը հայտնել է, որ Վաշինգտոնը պատրաստ է անվտանգության հիմնախնդիրների շուրջ շարունակել բանակցությունները Ռուսաստանի հետ, հայտնել է պետական դեպարտամենտի ներկայացուցիչը:

Նա, մասնավորապես, նշել է. ՛՛Մենք տակավին բաց ենք և պատրաստ ենք նոր հանդիպումների մեր ռուսաստանցի գործընկերների հետ: Մենք ակտիվորեն աշխատում ենք հարցերը դիվանագիտական եղանակով լուծելու ուղղությամբ և շարունակում ենք կապ պահպանել Ռուսաստանի կառավարության հետ՛՛:

Պետդեպարտամենտի ներկայացուցիչը նշել է, որ Վաշինգտոնը վճռականորեն սատարում է Մինսկի համաձայնությունների կատարմանն ուղղված բոլոր կողմերի ջանքերին:

Նա միևնույն ժամանակ հայտարարել է, որ հստակություն մտցնելու համար հարկ են համարում նշել, որ Ուկրաինայի արևելքից ռուսական ստորաբաժանումների դուրսբերումը ՛՛շատ լավ սկիզբ կլիներ՛՛: