«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

38 ամյա իլյուզիոնիստը կտակ է կազմել նախքան լուրջ հիվանդանալը

13/03/2021

38-ամյա Սերգեյ Սաֆրոնովը որոշել է ապահովագրվել եւ նախապես տնօրինել իր ունեցվածքը: Իլյուզիոնիստի խոսքով՝ ինքը դա արել է նախքան լուրջ հիվանդանալը։ «Կտակ եմ կազմել, սակայն այս իրավիճակից շատ ավելիվաղ։ Երբ սկսել եմ շատ շրջագայել։ Կնոջս՝ Մաշայի ծնողներն են հուշել», - ասել է աճպարարը։
Սաֆրոնովը նշել է, որ սարսափելի ախտորոշումը չի ստիպի իրեն թուլանալ։ Ինչպես ընդգծել է շոումենը, նա ամեն ջանք կգործադրի հիվանդությունը հաղթահարելու համար: «Ես ինձ նորմալ եմ զգում։ Փորձում եմ մարդկանց ուրախացնել, չեմ պատրաստվում վշտով ապրել։ Աջակցում են եղբայրներս, շոու-բիզնեսի ընկերները», - հավելել է Սերգեյը։
Հիշեցնենք, որ Սերգեյի հիվանդության մասին հայտնի է դարձել մեկ շաբաթ առաջ։ Այդ ժամանակ աճպարարը խոստովանել է, որ արդեն քիմիաթերապիայի կուրս է անցնում։ Բժիշկը նշել է, որ հավանականությունը մեծ է, որ այն չի բուժվի։ Բուժումն անցնում եմ անվճար, պետական կլինիկայում։ Ի՞նչ տարբերություն, որտեղ պետք է ներարկեն նույն դեղորայքը։ Ճիշտ չեմ համարում միլիոններ վճարելը։ Գլխիս թագ չունեմ։ Պայմանները բոլորի նման են», - ասել է Սաֆրոնովը։
https://style.news.am/