«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նիկոլ Փաշինյանը հրահանգել է հանդիպումների ժամանակ հավաքել հեռախոսներն ու «խելացի ժամացույցները». «Ժողովուրդ»

14/06/2023

Օրաթերթին այս լուրը հաստատել է ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը՝ պարզաբանելով. 

«Այո՛, նիստերից առաջ պատգամավորների հեռախոսները հավաքում են: Եթե ժամացույց ասելով՝ նկատի ունեք «խելացի» ժամացույցները, այո՛, դրանք էլ են հավաքում»: 

Աղազարյանը բացատրել է, որ ԱԺ պատգամավորներից հեռախոսները հավաքելու պատճառն այն է, որ «նրանք չշեղվեն, կենտրոնանան նիստում քննարկվող հարցերին եւ «Տիկ-Տոկ» չմտնեն»:

«Փաստորեն, ՔՊ-ականները, ըստ ՔՊ խմբակցության պատգամավորի, «Տիկ-Տոկ» ժամանցային հարթակի սիրահարներ են ու անգամ վարչապետի հետ հանդիպումների ժամանակ են մտնում: Իսկ իրականում պարզ է, որ, բացի «Տիկ-Տոկ»-ից, Նիկոլ Փաշինյանը չի վստահում սեփական թիմին, եւ իշխանական պատգամավորները ստուգվում են հանդիպումներից առաջ ոտքից-գլուխ»,- գրում է «Ժողովուրդը»: