«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մենք ստիպված էինք Քաշաթաղի շրջանի երեք բնակավայրերի այսպես կոչեցյալ հանձնումը կատարել, որպեսզի վերջնական չբնաջնջվի Ղարաբաղը. ԱՀ նախագահ

03/07/2023

Իշխանությունը չի ենթարկվում որևէ ճնշման Հայաստանի կողմից և չի ուղղորդվում, այլ ընդդիմությունն է ենթարկվում ՀՀ-ի ընդդիմության քաղաքականությանը: Այս մասին Արցախի Ազգային ժողովի պատգամավորների հետ հանդիպմանն ասել է նախագահ Արայիկ Հարությունյանը: 

Անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորների կողմից հնչած քննադատությանը՝ նա, մասնավորապես, ասաց. ՛՛Այսօր դուք ինձ կոչ եք անում քայլեր անել, որ կորուստներ չունենանք... Մենք ստիպված էինք Քաշաթաղի շրջանի երեք բնակավայրերի այսպես կոչեցյալ հանձնումը կատարել, որպեսզի ահռելի կորուստներ չտանք, և վերջնական չբնաջնջվի Ղարաբաղը... Ամեն ինչ անում ենք, որ խուսափենք լայնածավալ մարտական գործողություններից:

Ես ազնիվ եմ եղել, ձեզ ցույց եմ տվել ռուսական կողմի հետ բոլոր նամակագրությունները, որ ռուսական կողմը պարտադրում էր մեզ գնալ դրան, դե որ այդպես է՝ եկեք գնանք ռուսական կողմին պարտադրենք՝ ինչու՞ չի կատարում...

Ես առաջնորդվում եմ ռուսական կողմի հետ և խաղաղապահ կողմի հետ համագործակցելով, ի դեպ նշեմ՝ չեմ ասում ուղղակի, բայց դուք ստիպում եք ասել՝ այո՛, մենք համաձայնեցնում ենք այդ քայլերը, համաձայնեցնելով ենք անում, ոչ թե ուղղորդվում ենք որոշ ուժերի կողմից՝ քաղաքական նպատակներից ելնելով, այլ իրականացնում ենք համաձայնեցված՝ խաղաղապահ ուժերի և անհրաժեշտ մարդկանց հետ՝ խաղաղապահ ուժերը ղեկավարող կառույցներ հետ...՛՛: