«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ինչու՞ է 82-ամյա Այրիս Ջոնսը բաժանվում 36-ամյա եգիպտացի ամուսնուց

10/04/2022

82-ամյա Այրիս Ջոնսը կարճատև հանդիպումից հետո բաժանվել է երիտասարդ արաբ ամուսնուց: Այս մասին հայտնում է Daily Mail-ը։

Թոշակառուն սոցցանցերում ծանոթացել է 36-ամյա եգիպտացի Մուհամմեդ Ահմեդ Իբրիհամի հետ, իսկ մեկ տարի անց զույգը պաշտոնապես գրանցել էր իրենց ամուսնությունը Կահիրեում։ Զույգը դարձել էր թոք-շոուների աստղ, որոնցում նրանք պատմում էին  իրենց ինտիմ կյանքի մանրամասների մասին  և վստահեցնում, որ  իրենց ամուսնության հիմքում մեծ զգացմունքն է:  Ի սկզբանե զույգը շփվում էր  հեռավորության վրա, սակայն 2021 թվականին Իբրահիմին հաջողվել է բրիտանական վիզա ստանալ և կարճ ժամանակով այցելել կնոջը։Daily Mail-ի փոխանցմամբ՝ վերամիավորումը կարճ է տևել։ Շուտով տղամարդը ստիպված է եղել վերադառնալ Կահիրե՝ հիվանդ հորը այցելելու: «Մեկ ամիս բացակայությունից հետո իմ հրաշալի ամուսինը կընդունի ինձ այնպիսին, ինչպիսին կամ, քանի որ սա է սերը», – մեջբերում է Ջոնսը Daily Mail-ի խոսքերը։ Բրիտանուհին լրատվամիջոցներին տված հարցազրույցում չի թաքցրել, որ դժվարությամբ է տանում ամուսնուց բաժանումը և կարոտել է նրան։