«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է Ղազախստանում ռուս զինվորականների մասին Բլինքենի խոսքերին

08/01/2022

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հայտարարությանը, ով, հղում անելով պատմությանը, ասել է, որ ռուսները, հայտնվելով ուրիշի տանը, չեն շտապում հեռանալ: Պատասխանը հրապարակվել է նախարարության Telegram ալիքում, գրում է «Գազետա»-ն:

«Եթե Էնթոնի Բլինքենն այդքան շատ է պատմության դասեր սիրում, ապա թող նկատի ունենա հետեւյալը. երբ ամերիկացիները քո տանն են հայտնվում, ապա դժվար է ողջ մնալ, թալանված կամ բռնաբարված չլինել»,- ասվում է ուղերձում:

Դիվանագետները պետքարտուղարության ղեկավարի հայտարարությունը ձանձրալի են անվանել՝ նշելով, որ նման կատակները տեղին չեն, երբ խոսքը ողբերգական իրադարձությունների մասին է։ ԱԳՆ-ում ընդգծել են, որ ռուս զինվորականների Ղազախստան ուղարկելը «ՀԱՊԿ-ի բացարձակ օրինական պատասխանն է Ղազախստանի ղեկավարության՝ անվտանգության ապահովման հարցում օգնություն ցուցաբերելու կոչին»։