«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Առաջարկվում է ստեղծել Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ

06/12/2021

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի դեկտեմբերի 6-ի հերթական նիստում ընդգրկված էր ԱԺ «Հայաստան» խմբակցության ներկայացրած «Սահմանագծման եւ սահմանազատման հիմնախնդիրների մասին» Ազգային ժողովի հայտարարության նախագիծը: Հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հաշվի առնելով նախագծում տեղ գտած մի շարք դրույթներ, հեղինակներին առաջարկել է նախագծի քննարկումն անցկացնել փակ ձեւաչափով:

 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը նշել է, որ խմբակցությունը դեմ է հայտարարության նախագիծը փակ ձեւաչափով քննարկելու առաջարկին:

 

Քվեարկության արդյունքում որոշվել է նախագծի քննարկումն անցկացնել փակ ձեւաչափով:

Հանձնաժողովը կողմ է քվեարկել Հայաստանի խորհրդարանում Հայաստան-Չեռնոգորիա բարեկամական խումբ ստեղծելու առաջարկին: Էդուարդ Աղաջանյանը հայտնել է, որ Չեռնոգորիայի խորհրդարանում դեռեւս ամռանը նախաձեռնվել է Չեռնոգորիա-Հայաստան բարեկամական խմբի ձեւավորման գործընթաց: