«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Անգլիացին 21 տարի առաջ ուղարկված հաղորդագրություն է գտել

03/04/2022

Անգլիական Քորնուոլ նահանգի Ֆալմութ նավահանգստային քաղաքի լողափում տղամարդը շշի մեջ նամակ է հայտնաբերել, որն ուղարկվել է 6-ամյա աղջկա կողմից՝ 21 տարի առաջ: Այս մասին հայտնում է UPI լրատվական գործակալությունը։

Քրիսպին Բենթոնը պատմել է, որ մի օր աշխատանքից հետո որոշել է քայլել լողափով և նկատել է շիշը։

«Այդ ժամանակ մակընթացություն էր, ուստի այն պետք է որ հենց նոր ափ նետված լիներ: Վերցրի այն ու մտածեցի. «Աստված իմ, կա՞ հաղորդագրություն» և մի փոքր հուզվեցի»,- խոստովանել է նա։

Հաղորդագրության տեքստում ասվում էր. «Խնդրում եմ, մի աղտոտեք շրջակա միջավայրը։ Շնորհակալություն»:

2001 թվականի հունիսի 21-ով թվագրված նամակը գրել է վեցամյա կանադուհի Աննան, ով Բահամյան կղզիներում հանգստանալու ժամանակ շիշը նետել է ջուրը։

Աննան փոստային հասցե է տրամադրել և խնդրել շիշը գտնողին իրեն նամակ գրել, սակայն, ըստ Բենթոնի, համացանցի որոնումը ցույց է տվել, որ նշված հասցեում բնակելի շենքեր չկան, այլ միայն արտադրական տարածքներ են։ Նա սոցցանցերում գրառում է կատարել՝ հուսալով, որ նամակի հեղինակը կտեսնի ու կապ կհաստատի իր հետ։