«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Անասնագողություն Արփի գյուղում․ տարել էին 2 գլուխ խոշոր եղջերավոր անասուն եւ դռանը կապած շանը

25/05/2021

Նախորդ տարվա հունվարի 31-ին ոստիկանության Եղեգնաձորի բաժնում անասնագողության դեպք էր գրանցվել։

Ոստիկանությունից հայտնում են, որ Արփի գյուղում կոտրել էին գյուղացիներից մեկի անասնագոմի դռան կողպեքը, գողացել 2 գլուխ խոշոր եղջերավոր եւ դռանը կապած շունը՝ տուժողին պատճառելով մոտ 700.000 դրամի նյութական վնաս:

Հանցագործության բացահայտման աշխատանքներին միացան քրեական ոստիկանության գլխավոր եւ Վայոց ձորի մարզային վարչությունների ծառայողները։ Փոխգործակցության արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը կատարել են Արմավիր քաղաքի 19 եւ 20 տարեկան երկու բնակիչ։

Մայիսի 22-ին կասկածվողները բերման ենթարկվեցին ոստիկանության Եղեգնաձորի բաժին։

Պարզվեց, որ նրանք հունվարի 30-ին գողացել են անասունները, «Ֆորդ Տրանզիտ» մակնիշի մեքենայով տեղափոխել Արմավիրի շուկա եւ 300.000 դրամով վաճառել են։ Իսկ հովվաշանը պահել էին Մայիսյան գյուղի իրենց ֆերմայում։

Հովվաշունը հայտնաբերվել եւ հանձնվել է տիրոջը: Բերման ենթարկված երիտասարդները ներկայացվել են տարածքային քննչական մարմին եւ տվել խոստովանական ցուցմունք:

Հարուցվել է քրեական գործ։