«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Վիեննայում ռասիզմի ու իսլամական ծայրահեղականության դեմ բողոքի ցույցեր են անցկացվում

10/11/2020

Ավստրիայի մայրաքաղաքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունից հետո Վիեննայում բողոքի ակցիա է կազմակերպվել, որի մասնակիցները խիստ դատապարտել են միջազգային ահաբեկչությունն ու ռասիզմը: Այս մասին տեղեկացնում է Russia Today-ը:

Փողոց դուրս եկած ակտիվիստների ձեռքին եղել են «Միասին՝ ընդդեմ ահաբեկչության» և «Միասին՝ ընդդեմ Իսլամական պետության» գրությամբ պաստառներ:

Հիշեցնենք, որ անցյալ շաբաթ ահաբեկիչներից մեկը Վիեննայի կենտրոնում սպանել էր չորս մարդու, վիրավորել՝ 23-ին: Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմինները ոչնչացրել էին հանցագործին:

Հեղինակ`Մարի Կոստանյան, 1Lurer.am