«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողները նպաստ կստանան

29/07/2021

ՀՀ կառավարությունը հայտնում է․

«Կառավարությունն առաջարկում է փոփոխություն կատարել բարձրագույն և հետբուհական, նախնական և միջին մասնագիտական կրթության մասին օրենքներում: Դրանք թույլ կտան սովորողների առանձին խմբերին՝ մարտական գործողությունների մասնակից, 2 և ավելի անչափահաս երեխաներ ունեցող ուսանողներին նպաստ տրամադրել:

Սահմանված է առաջադիմության որոշակի սանդղակ, որի դեպքում ուսանողը կստանա պետական աջակցություն»:

«Նախագծերի ընդունումը հնարավորություն կտա կառավարության որոշմամբ մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող պետական ուսհաստատություններում սահմանել սովորողների առանձին խմբեր, որոնք կարող են լրիվ կամ մասնակի օգտվել պետության կողմից տրամադրվող նպաստից:

Գործող կարգերով, պետության կողմից ուսման վարձի փոխհատուցումից օգտվում են ուստարվա արդյունքներով բարձր առաջադիմություն դրսևորած սովորողները, օրենքով սահմանված ուսանողական խմբերին պատկանող ուսանողները, անապահովության սահմանային միավորից բարձր միավորներ ունեցող ընտանիքների ուսանողները, սոցիալական աջակցություն ստացող սահմանային համայնքների ուսանողները»,- Կառավարության նիստում ասել է Դումանյանը: