«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․«Տղաներն իրենց դրսեւորել են արծիվների պես». Ժամկետայինները ոչնչացրել են դիրքի վրա հարձակված հատուկջոկատայիններին

25/09/2022

Հակառակորդի վերջին մասշտաբային հարձակումը տեղի է  ունեցել հանրապետության հարավարեւելյան սահմանագոտում, որի պահպանությունը վստահված էր ժամկետային  զինծառայողներին: 

Ժամկետային զինծառայողներն անմիջապես անցել են պաշտպանության եւ ոչնչացրել հակառակորդի գրոհող հատուկջոկատայինների խմբերը:

Ամբողջ գիշեր չդադարող կրակի պայմաններում իրենց խրամատից  շարունակել են խոցել  իրենց ուղղությամբ վազող թշնամու խմբերը:

Մթության պայմաններում դժվար է ասել, թե հակառակորդի ինչ թվով ուժեր են խոցվել, սակայն զինծառայողները պատմում են, որ ձաներ են լսել. «Առաջխաղացում է փորձել կատարել թշնամին, բայց չենք թողել ինչպես տեսնում եք` դիրքն ամուր է` ինչպես կա: Տղաները իրենց դրսեւորել են արծիվների պես, ամեն մեկը իր առջեւ դրված խնդիրը կատարել է փառքով, հակառակորդներին մեծ վնասներ ենք պատճառել, ձայներից ենք լսել հատկապես, ահավոր գոռոցներ իրենց կողմից»:

Մանրամասները` «Զինուժ»-ի տեսանյութում: