«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բաղդադում գրանցված երկու հզոր պայթյունից կան տուժածներ

21/01/2021

Այսօր առավոտյան Իրաքի մայրաքաղաք Բաղդադի կենտրոնում երկու հզոր պայթյուն է տեղի ունեցել՝ փոխանցում է CNN-ը:

Մահապարտների իրականացրած ահաբեկչությունների հետևանքով մահացել է առնվազն 28 մարդ: Մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել 73 քաղաքացի: Սա Բաղդադում գրանցված առաջին ահաբեկչությունն էր վերջին 2 տարվա ընթացքում:

Առաջին մահապարտը շուկա է մտել և, հիվանդ ձևանալով ու օգնություն խնդրելով, իր շուրջը բազմաթիվ մարդկանց է հավաքել, որից հետո պայթեցրել է իրեն: Երկրորդ ահաբեկիչը մոտոցիկլետով մոտեցել է դեպքի վայր ու գործարկել իր պայթուցիկ սարքը:

Ահաբեկչության պատասխանատվությունն առայժմ ոչ մի խմբավորում չի ստանձնել:

Հեղինակ`Մարի Կոստանյան