Տիխանովսկայան հրաժարվել է իր թեկնածությունը կրկին առաջադրել, եթե Բելառուսում նախագահական նոր ընտրություններ անցկացվեն
22/08/2020
Բելառուսում բողոքի զանգվածային գործողությունները սկսվել են օգոստոսի 9-ից՝ նույն օրը կայացած նախագահական ընտրությունների արդյունքների հրապարակումից հետո, որոնց համաձայն՝ գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն 5-րդ անգամ վերընտրվել է՝ հավաքելով ձայների 80,1%-ը: Ընդդիմությունը պնդեց, որ արդյունքները կեղծվել են, և որ հաղթել է Տիխանովսկայան:
Հաջորդող օրերին բազմաթիվ բախումներ են տեղի ունեցել հազարավոր ցուցարարների և ոստիկանական ուժերի միջև, հարյուրավոր վիրավորներ են եղել, գրանցվել է նաև մահվան 3 դեպք: Ըստ տեղեկությունների՝ ավելի քան 6700 մարդ է վերջին օրերին ձերբակալվել:
Տիխանովսկայան այժմ Լիտվայում է: