«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մեղադրանք Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը արգելափակելու համար

12/01/2021

Միլանում դատարանը Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը արգելափակելու համար կես միլիոն եվրո ստանալու դիմաց: Քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման։

Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Վերջապես արդյունք եղավ։ Միլանում դատարանը ԵԽԽՎ նախկին անդամ Լուկա Վոլոնտեին մեղավոր է ճանաչել Ադրբեջանում քաղբանտարկյալների մասին զեկույցի ընդունումը արգելափակելու համար 0.5 մլն եվրո ստանալու դիմաց: Քաղաքական գործիչը դատապարտվել է 4 տարվա ազատազրկման»,-ընդգծել է նա: