«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Շվեդիայից շուրջ 22 տոննա հումանիտար օգնություն է ուղարկվում Հայաստան. լուսանկարներ

08/11/2020

Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից հայտնում են՝ Շվեդիայի հայ համայնքը շուրջ 22 տոննա հումանիտար օգնություն է ուղարկել Հայաստան:

«Շվեդիայի հայ համայնքը՝ շաբաթավերջին: Սոդերթելիե քաղաքում են հավաքվել բոլոր մյուս քաղաքներից ուղարկված բեռները, և ընդհանուր 22 տոննա հումանիտար օգնությունը շուտով կհասնի Հայաստան:

Աջակցություն են ցուցաբերել նաև շվեդները, ասորիները, A demand for action (ADFA) կազմակերպությունը: Այս ամբողջ ընթացքում համայնքը սերտ գործակցել է մեր գրասենյակի հետ»,- ասված է գրասենյակի Ֆեյսբուքի էջում արված գրառման մեջ: