«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Բայդենն ու կինը Սպիտակ տուն են տեղափոխվել ընտանի կենդանիների՝ 2 գերմանական հովվաշան հետ (լուսանկարներ)

26/01/2021

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և նրա կինը՝ Ջիլ Բայդենը, Սպիտակ տուն են տեղափոխվել իրենց ընտանի կենդանիների՝ երկու գերմանական հովվաշներ Մեյջորի և Չեմփի հետ: Այս մասին ասվում է The Oval Pawffice-ի թվիթերյան էջում։

«Ընկերներ, ինչ երջանիկ օր է։ Մենք այժմ մեր մայրիկի և հայրիկ հետ մեր տանն ենք՝ Սպիտակ տանը։ Մենք կարոտել էինք նրանց, և նրանք կարոտել էին մեզ»,- նշվում է իբրև թե շների անունից հաղորդագրության մեջ։

Իր հերթին, ԱՄՆ առաջին տիկինը, Twitter-ում տեղադրելով իրենց շների լուսանկարները, գրել է․ «Մեյջորը և Չեմփը մեզ են միացել»։

Հավելենք, որ Մեյջորը Սպիտակ տանը բնակություն հաստատող առաջին շունն է, որին վերցրել են ապաստարանից։

Պետության նախկին ղեկավար Դոնալդ Թրամփը հարյուրամյակի ընթացքում երկրի առաջին նախագահն է, որը Սպիտակ տանը ընտանի կենդանիներ չի պահել։

ImageJoe Biden's German Shepherds Move into White House | PEOPLE.comImage