«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՃՏՊ Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին

29/11/2020

Նոյեմբերի 29-ին, 12։30-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Առինջ Մոլ» առևտրի կենտրոնից դեպի Գառնի գյուղ տանող ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են ավտոմեքենաներ, կա տուժած։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ի տեղեկատվական ծառայությունից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։

Պարզվել է, որ բախվել են «BMW E46» և «Mercedes C» մակնիշների ավտոմեքենաները (վարորդների տվյալները պարզել  չի հաջողվել)։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ովքեր հոսպիտալացվել են Աբովյան քաղաքի ԲԿ։

Աղբյուր` Փաստինֆո