«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսական կողմը Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի

04/02/2022

Ռուսական կողմը Լաչինի միջանցքին այլընտրանքային ճանապարհի կառուցման մասին տեղեկատվություն դեռ չունի: Այդ մասին այսօր ճեպազրույցի ժամանակ հայտարարեց Ռուսաստանի Արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

«Այդ հարցի հետ կապված այս պահին ես դեռ չունեմ տեղեկատվություն: Ես տեսել եմ ինչ-որ հաղորդագրություններ թեմայի վերաբերյալ, մենք այդ հարցը ուշադրության կենտրոնում ենք պահում և, հենց լինեն կոնկրետ տվյալներ՝ ես ձեզ հետ կկիսվեմ դրանցով, անպայման: Բայց այս պահին նման տեղեկատվություն չկա», – հայտարարեց ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:

Նշենք, որ վերջերս մամուլում լուրեր էին շրջանառվում առ այն, որ Լաչինով անցնող նոր ճանապարհը պետք է շրջանցի Շուշի և Բերձոր քաղաքները, իսկ Աղավնո գյուղի ճակատագիրը մնում է անորոշ։