«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Թուրք օդերեւութաբանները զգուշացնում են ձնահյուսի վտանգի մասին. TRT Haber

07/03/2023

Թուրք օդերեւութաբանները նախազգուշացրել են Սեւ ծովի արեւելյան  ներքին շրջաններում եւ Արեւելյան Անատոլիայի բարձրադիր շրջաններում ձնահյուսի վտանգի մասին, հայտնում է TRT Haber հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ ձնահյուսի վտանգի պատճառով տեղացի բնակիչներին հորդորում են զգույշ լինել։

Նշվում է, որ Թուրքիայի որոշ շրջաններում առատ տեղումների պատճառով բարձր ձնածածկ է գոյացել։

«Թուրքիայի հյուսիս-արեւելյան եւ արեւելյան հատվածներում կան լեռնային շրջաններ՝ տեղագրական եւ օդերեւութաբանական պայմաններով, որոնք հարմար են ձնահյուսի համար»,- նշվում է հաղորդագրությունում։