«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ՌԴ-ի համաձայնության դեպքում Թուրքիան կկազմակերպի Պուտին-Զելիսնսկի հանդիպումը

08/02/2022

Թուրքական կողմը կարող է կազմակերպել Ռուսաստանի ու Ուկրաինայի ղեկավարների հանդիպումը Պուտինի համաձայնության դեպքում: Այս մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի խոսնակ և գլխավոր խորհրդական Իբրահիմ Քալընը:
Քալընը, խոսելով ռուս-ուկրաինական լարվածության թուլացման հարցում թուրքական կողմի նախաձեռնություն վերցնելու մասին, ասել է. «Մեր հանրապետության նախագահի՝ Զելենսկիի ու Պուտինի հանդիպումը կազմակերպելու առաջարկը շատ կարևոր է: Ուկրաինան դրական է վերաբերվում դրան, Ռուսաստանից էլ դրական պատասխան ստացվելու դեպքում հանդիպումը կկայանա»:
Քալընը հայտնել է նաև մոտ ապագայում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ Թուրքիա կատարելիք այցի մասին:
«Պարոն Պուտինն այցելելու է Թուրքիա: Առաջիկա օրերին այդ այցելության ամսաթիվն էլ կստանանք»,- մանրամասնել է Քալընը:
Նշենք, որ ավելի վաղ Էրդողանը պատրաստակամություն էր հայտնել միջնորդություն ցուցաբերել ռուս-ուկրաինական լարվածությունը թուլացնելու համար ու հույս հայտնել, որ կկարողանա Թուրքիայում կազմակերպել Պուտին-Զելենսկի հանդիպումը:
https://www.ermenihaber.am/