«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Միգրանտները փորձել են հատել Մարոկկոյի եւ Իսպանիայի սահմանը

29/12/2021

Առնվազն 500 անօրինական միգրանտներ փորձել են հատել Մարոկկոյի եւ Իսպանիայի սահմանը Մելիլյա շրջանում (Հյուսիսային Աֆրիկա)։ Բախումների ժամանակ տուժել է Իսպանիայի քաղաքացիական գվարդիայի առնվազն 13 աշխատակից, հաղորդում է Europa Press-ը՝ հղում անելով Իսպանիայի կառավարությանը։

Միգրանտների երկու խումբ՝ մոտ 400 եւ 100 մարդ, չորեքշաբթի վաղ առավոտյան փորձել են ներթափանցել Իսպանիայի տարածք։ Իսպանիայում իրավապահները մարոկացի գործընկերների օգնությամբ հետ են մղել միգրանտների գրոհը, որոնք օգտագործել են փայտեր եւ քարեր։ Ինչպես հայտնել են իսպանական իշխանությունները, գործողությանը ներգրավվել են բոլոր ուժերն ու միջոցները, այդ թվում՝ ուղղաթիռ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։  

«Միգրանտների կողմից բռնության ծայրահեղ ձեւերի դրսեւորման պատճառով վիրավորվել է քաղաքացիական գվարդիայի 13 աշխատակից»,-ասվում է հաղորդագրության մեջ։