«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սասնա ծռերի» գործով դատական նիստը չի կայացել

13/01/2021

«Սասնա ծռեր» խմբի տասն անդամի գործով դատական նիստն այսօր չի կայացել։ Պատճառը եղել է խմբի անդամներից Վարուժան Ավետիսյանի՝ առողջական խնդիրներով պայմանավորված նիստին չներկայանալը։

Հիշեցնենք, որ գործը գտնվում է պաշտպանական ճառերի փուլում։ Նրանց լսելուց հետո դատարանը կհեռանա խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու։

Նշենք, որ մեղադրող կողմը պահանջել է 8-9 տարվա ազատարկման դատապարտել խմբի որոշ անդամների, ոստիկանի սպանության համար մեղադրվողներ Արմեն Բիլյանին՝ 21 տարվա, Սմբատ Բարսեղյանին ցմահ ազատազրկման։