«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

«Սա ձեզ համար Ադրբեջանը չէ»

24/09/2020

Ֆրանսիայի Բուրգ լե Վալանս քաղաքի ղեկավար Մառլեն Մուղիեն ֆեյսբուքյան իր էջում վրդովված հրապարակում է արել՝ հայտնելով քաղաքում Արցախի դրոշը բարձրացնելու պատճառով ադրբեջանցիների կողմից իր հասցեին հնչեցված սպառնալիքների մասին: 

։Այս մասին հայտարարել է tert.am-ը:
Սկզբում Մուղիեն պատմական ակնարկ է կատարել՝  խոսելով 2014 թվականին Արցախի հետ բարիդրացիական կապեր ունենալու համար Ադրբեջանի «սև ցուցակում» ներառվելու, այնուհետև 2016 թվականին Շուշիի հետ բարեկամական հարաբերություններին վերջ տալու մասին կարգադրություն ստանալու, Շուշիի հետ 2014 թվականի հոկտեմբերի 5-ին կնքված Բարեկամության հռչակագրի պայմանավորվածությունները չեղարկելու համար 2018 թվականին վարչական դատարանի առջև կանգնելու մասին: 

Մուղիեն մատնանշել է, որ այսօր էլ իր հասցեին սպառնալիքներ են հնչում ոչ միայն ադրբեջանցի բռնապետերի կողմից, այլ նաև նրանց բարեկամ Թուրքիայի: