«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Հենրիխ Մխիթարյանը կոչ է արել միանալ «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին

07/10/2020

Աշխարհահռչակ հայ ֆուտբոլիստ, իտալական «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը միացել է «Հայաստան համահայկական հիմնադրամի» կազմակերպած «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» դրամահավաք-արշավին, որի շրջանակում արդեն իսկ հանգանակվել է ավելի քան 70 միլիոն դոլար:

Մխիթարյանը դրամահավաքին միանալու կոչ է արել ինտագրամի իր պաշտոնական էջում՝ գրելով. «Աջակցե՛ք Արցախի հայությանը: Միացե՛ք հանգանակությանը»:

Հենրիխ Մխիթարյանը «Ինստագրամ»-ում ունի ավելի քան 2.6 միլիոն հետևորդ: