«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Նոր կերպար մարմնավորելու համար Մոնիկա Բելուչին արմատապես փոխել է տեսքը

15/04/2021

Հանրահայտ իտալացի դերասանուհի Մոնիկա Բելուչին նկարահանվում է նոր ֆիլմում, որն ստացել է «Լա Բեֆանան գիշերն է գալիս 2» անվանումը:
Ինչպես հայտնում է Корреспондент-ը, Բելուչին մարմնավորում է կախարդուհուն, և պապարացիներն արդեն հասցրել են ֆիքսել նրան նոր կերպարում, որը կերտելու համար իտալուհին արմատապես փոխել է տեսքը:
Նկարահանման հրապարակում դերասանուհուն նկատել են ալեհեր կեղծամով, ռետրո ոճի հագուստով, կախարդին հատուկ գլխարկով և ցախավելով: 
Նոր ֆիլմը դառնալու է 2018-ին նկարահանված «Բեվանան գիշերն է գալիս» ֆիլմի նախաբանը:

Սյուժեի հիմքում ընկած են 18-րդ դարում տեղի ունեցած իրադարձությունները: Պաոլա անունով աղջիկը պատահաբար խանգարում է վհուկներին ատողին իրականացնել իր ծրագրերը, ինչից հետո վերջինս փորձում է ոչնչացնել մոգական հատկություններով օժտված աղջկան: Այստեղ միջամտում է Դոլորես անունով կախարդը, որին էլ մարմնավորում է Բելուչին: