Հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ․ Արման Թաթոյան
06/12/2021
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհավորական ուղերձ է հղել փաստաբանների օրվա առթիվ, որում ասվում է
"Ես հպարտ եմ մեր պետության փաստաբանների բարձր հեղինակությամբ ու շարունակաբար ամրապնդվող ձեր պրոֆեսիոնալ ազդեցությամբ: Որքան պաշտպանված ու անկախ է փաստաբանը, այնքան բարձր է իրավունքների պաշտպանության որակն ու արդյունավետ է արդարադատության համակարգը:
Ես մշտապես նշել եմ, որ փաստաբանի պրոֆեսիոնալ ու պատասխանատու աշխատանքը պետության իրավական անվտանգության երաշխիքներից է բոլոր ժամանակներում։
Մարդու իրավունքների պաշտպանի համար փաստաբաններն իրավապաշտպան աշխատանքի անփոխարինելի գործընկերներ են: Շնորհավորում եմ մասնագիտական օրվա առթիվ":