«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Մոլդովայի նախագահական ընտրությունների երկրորդ փուլում ընդդիմադիր եվրոպամետ թեկնածու Մայա Սանդուն հաղթել է գործող նախագահ Իգոր Դոդոնին

16/11/2020

Մոլդովայի նախագահական ընտրությունների ելքն, ըստ էության, վճռված է. քվեաթերթիկների 99%-ի հաշվարկից հետո Գործողության ու համերաշխության եվրոպամետ կուսակցության առաջնորդ Մայա Սանդուն ձայների շուրջ 56,91%-ով հաղթանակ է տանում Մոլդովայի գործող նախագահ Իգոր Դոդոնի նկատմամբ, որը ստացել է ձայների մոտ 43,09%-ը:

Ինչպես հաղորդում է ТАСС-ը, նախագահական ընտրությունների երկրորդ փուլում Սանդուի օգտին քվեարկել է ավելի քան 910 հազար քաղաքացի, Դոդոնի օգտին` 689 հազար ընտրող:

Մոլդովայի ԿԸՀ տվյալներով` արտերկրից քվեարկող քաղաքացիների ձայների ավելի քան 92%-ը ստացել է Սանդուն:

Այսպիսով, ընդդիմադիր թեկնածուն ռևանշի է հասել Դոդոնի նկատմամբ 2016 թ. նախագահական ընտրություններում կրած պարտությունից հետո:

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում մասնակցությունը կազմել է 52,76%: