«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բեյոնսեի նոր ռեկորդը

16/03/2021

«Գրեմմի» 63-րդ ամենամյա մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել 2021 թվականի մարտի 15-ին։ Այն ճանաչել է 2019 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև 2020 թվականի օգոստոսի 31-ն ընկած ժամանակահատվածում թողարկված լավագույն ձայնագրությունները և ստեղծագործությունները, ինչպես նաև լավագույն կատարողներին։ Անվանակարգերը հայտարարվել են 2020 թվականի նոյեմբերի 24-ին Ձայնագրման ակադեմիայի նախագահ և գլխավոր տնօրեն Հարվի Մեյսոն կրտսերի կողմից՝ վիրտուալ ուղիղ հեռարձակման ժամանակ։
Երգչուհի Բեյոնսեն նոր ռեկորդ է սահմանել․ նա արժանացել է իր 28-րդ մրցանակին։ Այժմ նա ամենատիտղոսակիր կին կատարողն է։ 
Նրա երգը հաղթել է «Գրեմմի» «Տարվա երգ» անվանակարգում, այն նվիրված էր աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի հիշատակին։