«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ամեն ինչ լավ է լինելու․ Պուտինը կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 2-րդ դեղաչափն է ստացել

14/04/2021

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափն է ստացել։ Այս մասին հայտնել է ТАСС գործակալությունը։  

«Հենց հիմա երկրորդ պատվաստումն եմ արել»,- ասել է Պուտինը Ռուսաստանի աշխարհագրական միության հոգաբարձուների խորհրդի նիստում,-  Հուսով եմ՝ ամեն ինչ լավ կլինի: Նույնիսկ ոչ թե հույս ունեմ, այլ վստահ եմ»։

Պուտինը հույս է հայտնել, որ հանդիպման մյուս մասնակիցները նույնպես կհետևեն իր օրինակին:

 Նախագահը պատվաստանյութի առաջին բաղադրիչը ստացել է մարտի 23-ին:  
Թարգմանությունը՝ Թ․ Սարգսյան