«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Իսլամը իսլամիզմի հետ ոչ մի կապ չունի. Ֆրանսիայի իմամ

30/10/2020

Ֆրանսիայի մահմեդականները ցանկանում են խաղաղ ապրել իրենց հայրենակիցների հետ, իսլամը ոչ մի կապ չունի իսլամիզմի հետ՝ РИА Новости-ին ասել է Փարիզից ոչ հեռու գտնվող Դրանսի կոմունայի իմամ Ասեն Շալգումին:

Հինգշաբթի առավոտյան դանակով զինված անձը հարձակվել էր մարդկանց վրա Նիցցայի Նոտր Դամ եկեղեցում: Հաղորդվում է, որ երեք մարդ զոհվել է, մի քանիսը վիրավորվել են: Մի քանի լրատվամիջոց նշում է, որ հարձակվողը գլխատել է երկու մարդու: Ոստիկանությունը վիրավորել է և ձերբակալել հանցագործին, որն ամբողջ ժամանակ կրկնել է «Ալլահ Աքբար» բառերը: Իրավապահները տեղի ունեցածը որակել են ահաբեկչություն, որը հետաքննում է դատախազության հակաահաբեկչական վարչությունը:

Շալգումիի խոսքով՝ Փարիզի արվարձանում ուսուցչի սպանությունից հետո իր մզկիթում աղոթել են բոլոր զոհերի համար: Նա շեշտել է, որ պետք չէ ատելությամբ արձագանքել վիրավորանքին:

«Մենք հիշում ենք, որ մեր դավանանքը և մեր մարգարեն սովորեցնում են մեզ ոչ թե ատել, այլ սրել: Գուցե ոմանք (հավատացյալներ) դեմ են իրենց մարգարեի ծաղրանկարին, բայց երբեք պետք չէ կոշտ արձագանքել: Դա պետք է անել նկարի, սիրո և ոչ թե ատելության միջոցով»,- ասել է իմամը:

Անդրադառնալով իսլամիստական ​​անջատողականության դեմ պայքարի օրինագծին, որն առաջադրել էին նախագահ Մակրոնը և նրա կառավարությունը նախքան հարձակումները, իմամը համաձայնել է, որ անհրաժեշտ են օրենքներ և այլ «անհրաժեշտ միջոցներ՝ իսլամիզմն ու ատելությունը արմատախիլ անելու համար»:

Հեղինակ`Մարիամ Մխիթարյան, 1Lurer.am