«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ես օրենքի առաջ որևիցե պարտավորություն չունեմ

30/11/2020

Factor.am-ն այսօր Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին հիշեցրել է, որ վերջինս ժամանակին եղել է սուպերմարկետների ցանցի տնօրեն ու, ինչպես ասում են, սնանկության է հասցրել այն: Հանրությունը որքանո՞վ պետք է վստահ լինի, որ ինքը որպես նախարար հաջողության կհասնի:

«Ես օրենքի առաջ որևիցե պարտավորություն չունեմ: Այդքանով այս թեման փակում ենք»,-ասել է նա՝ հավելելով, որ սնանկացումը եղել է իր՝ աշխատանքից դուրս գալուց մոտ 1,5 տարի հետո:

Հարցին, թե ինչու է ընդունել նախարար դառնալու առաջարկը, Քերոբյանն ասել է, որ ուզում է ծառայել իր ազգին՝ հավելելով, որ միշտ էլ հավատացել է Նիկոլ Փաշինյանին: