«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Կրակոցներ Երևանում. 27–ամյա երիտասարդը հրազենային վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց. shamshyan.com

25/05/2021

Այսօր՝ մայիսի 25-ին, կրակոցներ են հնչել Երևանում:  Ժամը 19:20-ի սահմաններում «Շենգավիթ» բժշկական կենտրոնից ոստիկանության Շենգավիթի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքներով  իրենց մոտ է տեղափոխվել  մի քաղաքացի:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը,հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ  վիրավորը  ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու:

Շենգավիթի  ոստիկանները պարզել են, որ վիրավորը Երևանի բնակիչ, 27-ամյա Հովսեփ Դ.-ն է: Ոստիկանները  պարզել են նաև, որ նա հիվանդանոց է տեղափոխվել Բագրատունյաց 4-րդ նրբանցքի  21 շենքի բակից:

Ոստիկաններն ու քննիչները  նշված շենքի բակում հայտնաբերել են BMW 320i մակնիշի 13 DD 331 համարանիշի ավտոմեքենա, որի վրա հայտնաբերվել են կրակոցի հետքեր, իսկ ավտոմեքենայի սրահում՝ արնանման:

Փաստի առթիվ Շենգավիթի  քննչական բաժնում  հարուցվել է քրեական գործ՝ 34-104 և 235 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: