«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

Ռուսաստանի հետ Ղազախստանի սահմանին երկրաշարժ է գրանցվել

10/02/2023

Ռուսաստանի հետ Ղազախստանի սահմանին 4,4 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնել է արտակարգ իրավիճակների նախարարությունը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

Նշվում է, որ երկրաշարժը գրանցվել է Ղազախստանի սեյսմոլոգիական կայանների ցանցում:

Ստորգետնյա ցնցումը, որի օջախը գտնվել է 10 կմ խորության վրա, գրանցվել է Մոսկվայի ժամանակով ժամը 15:35-ին: Այն գտնվել է Աստանայից ավելի քան 900 կմ հյուսիս-արեւելք՝ ռուս-ղազախական սահմանին։

Տուժածների մասին տեղեկություններ չկան։