«ԶՈՐԱՎԱՐ ՍԵՊՈՒՀ» ՊԱՏՄԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ


Նկար

ԱՄՆ-ը 50 երկրի մասնակցությամբ հանդիպում կանցկացնի Կիևին զենք մատակարարելու հարցով

14/06/2022

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Ջուլիանա Սմիթը հայտարարել է, որ Վաշինգտոնը Բրյուսելում կանցկացնի Ուկրաինային սպառազինությունների մատակարարման կոնտակտային խմբի երրորդ հանդիպումը՝ մոտ 50 երկրի մասնակցությամբ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

«Միացյալ Նահանգները մտադիր է լսել, թե ՆԱՏՕ-ն ինչ այլ օգնություն կարող է տրամադրել Ուկրաինային: Այդ նպատակով հունիսի 15-ին ԱՄՆ-ն այստեղ կանցկացնի Ուկրաինային զենք մատակարարելու շուրջ կոնտակտային խմբի երրորդ հանդիպումը, որին կմասնակցի մոտ 50 երկիր»,- ասել է նա։